ՀԱՖ նվագախմբիի համերգով մեկնարկեց Սպենդարյանական տարին


ՀԱՖ նվագախմբիի համերգով մեկնարկեց Սպենդարյանական տարին

  • 17-06-2021 12:08:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 15-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի «Սպենդիարյան —150» համերգով մեկնարկեց կոմպոզիտորի հոբելյանական տարին։
 
Ճեմասրահում բացվեց «Մեկ ցուցանմուշի պատմություն․ Սպենդիարաֆոն» ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացվեց կոմպոզիտորի մտահղացմամբ 1905 թվականին ստեղծված երաժշտական գործիքը, որը մի քանի ժամով տեղափոխվել էր կոմպոզիտորի տուն - թանգարանից։ Ցուցադրության ձևավորումն ու հետաքրքիր լուծումներով պրոեկցիան իրականացրել էր #Factoryproduction ընկերությունը:
 
«Սպենդիարյան -150 » հոբելյանական միջոցառման բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ևս մեկ անգամ կարևորեց կոմպոզիտորի դերն ու նշանակությունը հայ սիմֆոնիզմի կայացման և զարգացման գործում։
Արա Խզմալյանը հույս հայտնեց, որ հոբելյանական տարին կարևոր ժամանակաշրջան է կոմպոզիտորի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու և մեծ հայի անունը Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնելու համար։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը։
 
Նվագախումբը գեղ․ ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց «Պարսկական քայլերգ»-ը՝ «Ալմաստ» օպերայից, «Ղրիմյան Էզքիզներ» ստեղծագործության 1-ին սերիան , ինչպես նաև հնչեցին կոմպոզիտորի ռոմանսները՝ մեներգիչ Նավասարդ Հակոբյանի /բարիտոն/ մեկնաբանությամբ, իսկ համերգային երեկոն ավարտվեց «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերով։
 
Միջոցառումը կազմակերպել էին Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանը, ՀԱՖ նվագախումբը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play