Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց Հայաստանի ազգային օլիմպիական<br /> կոմիտեի նախագահ<br />


 

Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտեի նախագահ

  • 04-12-2008 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) Գլխավոր ասամբլեայի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ-ի գործկոմի որոշմամբ «Հրանտ Շահինյան» մեդալով պարգեւատրվեցին ՀՀ վաստակավոր մարզիչներ Կրեմլինա Մրկտչյանը (գեղարվեստական մարմնամարզություն), Կարեն Աղամալյանը (բռնցքամարտ) եւ Մկրտիչ Չիստինյանը (հունա-հռոմեական ըմբշամարտ): «Տրդատ Արշակունի» մեդալներ ստացան Սեւան գյուղական մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ Ռոբերտ Տիտգրանյանը եւ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ