Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն


Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

  • 19-06-2021 17:07:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Այս մասին զգուշացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
 
Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39...+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Ըստ աղբյուրի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
 
Հանրապետության տարածքում հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ արագությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն