Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ


Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

  • 19-06-2021 17:57:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: 
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից, հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա:
 
Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play