Մինչև քվեարկության օրը իրավախախտման վերաբերյալ 124 դեպքերից 9-ով հարուցվել է քրեական գործ

20-06-2021 13:36:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Արմենպրես․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով մինչև քվեարկության օրը ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
 
«246 դեպքից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 180-181  հոդվածների կարգով ընթացք է տրվել
124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։ 124 դեպքերից 30-ը գրանցվել են Երևան քաղաքում, իսկ մնացած 94-ը՝ հանրապետության մարզերում»,- ասաց Մկրտչյանը։
 
124 հաղորդումները հիմնականում վերաբերվել են ընտրակաշառք ստանալուն, տալուն, առաջարկելուն, խոստանալուն, տրամադրելուն՝ 35 դեպք, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն՝ 15 դեպք, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 16 դեպք, լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելուն՝ 2 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելուն՝ 27 դեպք, որից 25 քարոզչական պաստառների վնասման դեպքեր են, խուլիգանության, ծեծի և սպառնալիքի՝ 15 դեպք և այլ բնույթի դեպքեր՝ 13։
 
«Արձանագրված դեպքերից 67-ն ընտրական իրավախախտումներ են, իսկ 57-ն ունեն այլ բնույթ։ 124 նյութերից ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ, 2-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 25-ն ուղարկվել է նախաքննության, 95 դեպքով նախապատրաստվում են նյութեր»,- հավելեց Ոստիկանության շտաբի պետը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար