Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում. Բաբաջանյան


Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում. Բաբաջանյան

  • 20-06-2021 14:58:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ «Շիրինյան - Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը:
 
Լրագրողների հետ զրույցում Բաբաջանյանը իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ հնարավոր վարկած առաջ քաշեց: 
 
«Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»,- նշեց Բաբաջանյանը:
 
Անդրադառնալով տեղեկությանը, որ իր անունից հաղորդագրություն էր տարածվել, թե մեքենայի վրա կրակողն իրենց դաշինքից է, Բաբաջանյանը կեղծիք և սուտ որակեց այդ ամենը:
 
«Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, մեքենաս էլ այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս պահին դեռ աշխատանքներ են տարվում»,- նշեց Արման Բաբաջանյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play