Այսօր Պուտինի ու Ռուսաստանի կյանքը՝ հայերի ձեռքին


Այսօր Պուտինի ու Ռուսաստանի կյանքը՝ հայերի ձեռքին

  • 20-06-2021 16:45:50   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ռուսաստանում համաճարակային ծանր իրավիճակ է: Պաշտոնական թվերը չեն արտահայտում իրական դրությունը, մյուս կողմից՝ դրանք հասել են փետրվարին արձանագրված մակարդակին: Իշխանությունը չի հայտարարում իրական թվերի մասին, քանի որ Պուտինը հայտարարել էր, որ հաղթել են կորոնավիրուսին եւ ստեղծել արդյունավետ հակամիջոց: Սակայն Սպուտնիկ պատվաստանյութը գրանցում չի ստանում աշխարհում, իսկ Ռուսաստանում դրա հանդեպ վստահություն չկա. բնակչությունը զանգվածաբար հրաժարվում է պատվաստվելուց, նույնիսկ բժիշկները, համարելով, որ Սպուտնիկն անարդյունավետ պատվաստանյութ է:
 
Ինքը Պուտինը պատվաստվել է, սակայն Կրեմլը չի բացահայտել, թե ինչ պատվաստանյութով: Սա ավելի է խորացնում անվստահությունը Սպուտնիկի հանդեպ, քանի որ մարդիկ գտնում են, որ եթե Պուտինը պատվաստվեր Սպուտնիկով, դրա մասին անպայման կհայտարարվեր: Ավելին, համառ խոսակցություններ կան, որ նա պատվաստվել է Մոդեռնայով, որը համարվում է աշխարհում լավագույնը եւ որը ստեղծել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի ընկերությունը:
 
Դա միակ հայկական «ներկայությունը» չէ Պուտինի համար: Համառ լուրեր են շրջում, որ մի շարք ծանր հիվանդություններով տառապող Պուտինին ոտքի վրա պահող բժիշկների խմբի ղեկավարը հայ է, որի ստեղծած դեղամիջոցների համալիրը ՌԴ նախագահին հնարավորություն է տալիս երբեմն դուրս գալ բունկերից, իսկ վերջերս էլ հանդիպել ԱՄՆ նախագահի հետ:
 
Սակայն խնդիրը միայն Պուտինը չէ: Հայաստանում Մոսկովյան մտահղացմամբ եւ հնարավոր վաղօրոք քվոտավորված ընտրարշավում որոշվում է Ռուսաստանի լինել-չլինելու հարցը: Հայաստանի դեմ 2020-ի աշնանից նախաձեռնած պատերազմը եւ «հետպատերազմյա կարգավորումները» Ռուսաստանին դրել են ոչ միայն աշխարհքաղաքական փակուղում, այլեւ կանգնեցրել գոյության խնդրի առաջ: Ընդհանրապես, Հայաստանի ոչնչացման 200-ամյա քաղաքականությունը Ռուսական իմպերիայի նահանջը եւ գոյությունը ձգելու ընթացք է, իր տրամաբանական ավարտով:
 
Հայերն իրենց ստեղծած իմպերիայի բախտն են տնօրինում այսօր: Հայկական խնամքից դուրս մնացած այս հիվանդ ու անլվա ահռելի երկրի բախտը, ուզեն թե չուզեն: Փրկչության ու եղբայրության միֆերը պայթեցին 2020-ի աշնանը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play