Հայաստանի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունների միջեւ<br /> ստորագրվել է համագործակցության պայմանագիր<br />


Հայաստանի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունների միջեւ
ստորագրվել է համագործակցության պայմանագիր

  • 03-12-2008 20:45:00   | Ուկրաինա  |  Մշակույթ
ՕԴԵՍԱ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օդեսայի հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունների շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ուկրաինայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Վասիլի Վովկունը նոյեմբերի 30-ին ստորագրել են պայմանագիր «ՀՀ մշակույթի նախարարության եւ Ուկրաինայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության միջեւ 2008-2012թ.թ. համագործակցության մասին»: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, պայմանագիրը համապատասխան իրավական դաշտ է ապահովելու երկու երկրների միջեւ հետագա մշակութային բազմակողմանի համագործակցության համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play