Չավուշօղլուն հուսով է` Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները

20-06-2021 20:10:15   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
«Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման
միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։
 
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 87 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար