Բուժաշխատողների անձնվեր աշխատանքը միշտ բարձր է գնահատվում. Արմեն Մուրադյան


Բուժաշխատողների անձնվեր աշխատանքը միշտ բարձր է գնահատվում. Արմեն Մուրադյան

  • 21-06-2021 12:07:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սպիտակ բանակի սիրելի և անպարտելի մարտիկներ.
 
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:
 
Բարեխղճորեն կատարելով ձեր ամենօրյա աշխատանքը՝ վերադարձնում եք հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի վերաիմաստավորմանն ու վերարժևորմանը: 
 
Ձեր կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնեցին հայ ժողովրդին համավարակի օրերին: Ձեզ հատուկ անմնացորդ նվիրումը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը նպաստեցին հազարավոր հայորդիների ապաքինմանը 44-օրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում: 
 
Վստահ եղեք՝ ձեր անձնվեր աշխատանքը միշտ բարձր է գնահատվում:
 
Սիրելի՛ բուժաշխատողներ,
 
Մաղթում եմ ուժ և տոկունություն ձեր վեհ ու պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ 
 
Առողջ եղե՛ք: Թող ձեր ընտանիքներում թևածեն սերն ու երջանկությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play