Պուտինը հավանություն է տվել մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրին


Պուտինը հավանություն է տվել մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրին

  • 22-06-2021 19:10:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրի զարգացմանը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
«Ուղեղ, առողջություն, ինտելեկտ, նորարարություն» կոչվող դաշնային ծրագիրը մշակվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ծրագրի իրականացմանը, որի հետ նրա դուստրը՝ Կատերինա Տիխոնովան հնարավոր է կապ ունի։ Ավելի վաղ ռուսաստանյան մամուլը գրել էր` նա համակարգում է արհեստական բանականության ծրագրերը։
 
«Կոմերսանտ»-ը գրում է, որ ծրագրի աշխատանքային խումբը ձևավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի հայեցակարգային մշակումներից հետո։ Կրթության և գիտության նախարարությունից «Կոմերսանտ»-ին ասել են, որ ծրագիրը գտնվում է նախնական փուլում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play