ՀՌՀ-ն և Global IT կազմակերպում են անվճար դասընթացներ Արցախյան պատերազմների մասնակիցների համար


ՀՌՀ-ն և Global IT կազմակերպում են անվճար դասընթացներ Արցախյան պատերազմների մասնակիցների համար

  • 23-06-2021 11:05:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ-Ռուսական համալսարանը և Global IT ընկերությունը «Նոր էջ» նախագծի շրջանակներում հայտարարում են անվճար դասընթացների ընդունելություն Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակիցների համար հետևյալ ուղղություններով՝
 
1) Վեբ ծրագրավորում (Frond-end, Back-end), 
2) Ծրագրային լեզուներ (C++, C#, Java, Python),
3) Վեբ դիզայն (UI/UX, Figma, Illustrator, Adobe XD),
4) Բիզնես Կառավարում և Մարքեթինգ,
5) IT Անգլերեն,
6) Հաշվապահություն: 
 
Դասընթացներն անցկացվելու են հայերենով, հեռավար (օնլայն) և առկա (օֆֆլայն) ձևաչափերով։ Առկա դասընթացները տեղի կունենան ՀՌՀ-ի Wolfram լաբորատորիայում։ Դասընթացների ավարտին կտրվեն սերտիֆիկատներ։
 
Խնդրում ենք դիմել մինչև հուլիսի 10-ը՝ գրանցվելով այս հղումով։ 
 
ՀՌՀ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play