ԱՎԱՐՏՎԵՑ «ՔԱՋԱՐԱՆ-ԱՐԱՐԱՏ» ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ<br /> ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ «ՔԱՋԱՐԱՆ-ԱՐԱՐԱՏ» ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ
ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 01-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-ին Արարատ քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ 186,3 կմ երկարությամբ` «Քաջարան-Արարատ» մայրուղային գազատարի գծային հատվածի շինարարությունն ավարտելուն նվիրված հանդիսավոր արարողությունը: Այն «Իրան-Հայաստան» գազատարի շարունակությունն է, որը 2004թ. նախաձեռնել է ՀՀ կառավարությունը` Հայաստան բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան ընդլայնելու եւ տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով: «Քաջարան-Արարատ» գազատարը կառուցվել է բարդ լեռնաերկրաբանական եւ եղանակային պայմաններում, ծովի մակերեւույթից 1500-3000 մ բարձրության վրա: Ավելի քան 130 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացմամբ «Քաջարան-Արարատ» գազատարի միջոցով Հայաստանի կենտրոնական շրջաններ է փոխադրվելու իրանական գազը, վճարումները գազի դիմաց կատարվելու են «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով: Երեւանի ՋԷԿ-իՆ 230 ՄՎտ եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի 480 ՄՎտ հզորություններով արտադրված էլեկտրաէներգիան պետք է ապահովի դրա պայմանագրային ծավալի առաքումն ԻԻՀ, իսկ «շահութաբեր» էլեկտրաէներգիայի իրացումը` գազի փոխադրման եւ ծրագրի ներդրումների վերադարձը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն