Հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին (տեսանյութ)


Հայ բռնցքամարտիկը ջախջախել է թուրք մրցակցին (տեսանյութ)

  • 05-07-2021 20:35:05   | Հայաստան  |  Սպորտ

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջախջախել է թուրք բռնցքամարտիկին. գրում է armsport-ը:
 
Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս հանեցին ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։
 
Երեկ տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը:
 
Այսօր արդեն՝ մրցումային երրորդ օրը, հայ բռնցքամարտիկները ևս հաղթանակով են մեկնարկել. 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:
 

 

 

 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play