Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում․ մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը


Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում․ մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը

  • 08-07-2021 14:16:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
shantnews.am. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր Շողակաթ խոշորացված համայնքում ասուլիս էր հրավիրել: Մարզպետը խոսել է տարվա առաջին կիսամյակում մարզում իրականացված ծրագրերի և առաջիկա անելիքների մասին: Ասուլիսի հենց սկզբում Սանոսյանը սահմանային իրավիճակին է անդրադարձել, նշել է որ մայիսի 12-ից սկսած մեծ առումով իրավիճակի փոփոխություններ չկան:
 
Վերջին միջադեպը նախորդ օրն է գրանցվել, երբ թեթև վիրավորում է ստացել մեկ հայ զինծառայող: Դրանից հետո վիճակը կայուն է: Մարզպետին հարց է ուղղվել նաև Գեղարքունիքի սահմանային հատվածում ռուսական զորակազմի տեղակայման, ադրբեջանցիների կողմից գողացված անասունների և գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության երաշխիքների մասին:
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը