Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է կորոնավիրուսի դեմ աշխատակիցների պատվաստումը


 

Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է կորոնավիրուսի դեմ աշխատակիցների պատվաստումը

  • 13-07-2021 12:18:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երկաթուղայինների առողջությունը Ընկերության համար առաջնային խնդիր է: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկաթուղում շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին COVID-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար: 
 
Հավաքական իմունիտետի ձևավորման և հիվանդացության կանխարգելման համար Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է աշխատակիցների պատվաստման գործընթացը: Առաջին հերթին պատվաստումները կստանան ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետներ՝ ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ:
 
Sputnik V պատվաստանյութի առաջին 60 դեղաչափերն արդեն տրամադրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից:
 
Ապագայում նման համագործակցությունը կշարունակվի, պատվաստումների գործընթացը կլինի շարունակական:
 
ՀԿԵ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությանը` Ընկերության աշխատակիցների պատվաստումները կազմակերպելու հարցում օժանդակության համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն