Տոկիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը կազմել է 15,4 միլիարդ դոլար
20-07-2021 19:17:01 | Ճապոնիա | Սպորտ
Տոկիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը կազմել է 15,4 միլիարդ դոլար, - ՄՕԿ –ի 138-րդ նստաշրջանում ասել է կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային օլիմպիակական կոմիտեի կայքից:
Նա նշել է , որ միջոցառման հետաձգումից հետո խաղերի բյուջեն վերանայվել է: Լրացուցիչ 900 միլիոն դոլար է ծախսվել օլիմպիական խաղերի անվտանգ անցկացման համար:
Նշվում է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյսուսը ժամանել է Ճապոնիա: Նա ասել է, որ Տոկիո է եկել կարճատև այցով, բայց՝ հրատապ ուղերձով. մենք կարող ենք հաղթել COVID-19- ին միայն այն դեպքում, եթե բոլորը կատարեն իրենց առաջադրանքը: Թող Տոկիոյի օլիմպիական խաղերը լինեն հույսի և միասնության աղբյուր ՝ համաճարակին հաղթելու համար: