Նաիրա Զոհրաբյանը հիմնադրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ

Նաիրա Զոհրաբյանը հիմնադրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ

  • 24-07-2021 13:33:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Ասել եմ, որ շարունակելու եմ մնալ առաջնագծում եւ  համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։
 
Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաեւ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության եւ անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն եւ կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։ 
 
Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ 
 
Կա՛ եւ լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը։
 
Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։ 
 
Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետեւ այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլեւ կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։ 
 
Փորձելու ենք, որովհետեւ ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։ 
 
Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետեւ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջեւ նման խնդիր, պարզվեց,  չէին էլ դրել։»
 
 
 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝  հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր #լուր#lur #lurer#азербайджан_армения #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան #ՆիկոլՓաշինյան #Армения #НиколПашинян #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабахBottom of Form

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected] 

 Կայք՝ www.nt.am

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն