Մոսկվան իր ամենամեծ պարտությունը կրեց Հայաստանում


Մոսկվան իր ամենամեծ պարտությունը կրեց Հայաստանում

  • 26-07-2021 16:24:59   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է Կուրիլներում ստեղծել ազատ մաքսային տարածք և գործունեության տեսակների մեծ մասը ազատել հիմնական հարկերից, Իտուրուպ կղզի այցելելուց հետո ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այնուամենայնիվ, ասել է Միշուստինը, Կուրիլները չպետք է դառնան օֆշոր, ինչպես դա եղավ 1990-ականներին:
 
Միշուստինի Կուրիլյան կղզիներ մեկնելու հետ կապված ՝ Ճապոնիայի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը: Մոսկվան փորձում է արդարացնել «հողը» պահելու անկարողությունը ՝ ստեղծելով «օֆշորներ» ու «ազատ գոտիներ»: Կուրիլյան կղզիների հարցը Ռուսաստանի համար կարող է դառնալ անկման դետոնատոր, որն արդեն տեղի է ունենում լատենտ ռեժիմով: Օֆշորներն իրականում նահանջի նախապատրաստություն է:
 
Ռուսաստանն այժմ «իրերն է հավաքում» բոլոր ճակատներում, այդ թվում ՝ ուկրաինական: Ստեղծվել է «Ղրիմի հարթակը» , որի առաջին վեհաժողովը տեղի կունենա Կիևում ՝ 30 պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
 
«Ռուսաստանը հիմա շատ, շատ բարդ իրավիճակում է: Չինաստանը ճնշում է նրան: Նրանք հուսահատորեն ցանկանում են մնալ որպես գերտերություն: Չեք սխալվում, երբ ասում եք, որ Բայդենը Պուտինին արդեն տվել է իր ուզածը ՝ լեգիտիմություն, Միացյալ Նահանգների նախագահի հետ համաշխարհային բեմում կանգնելու հնարավորություն », – ասել է Բայդենը հունիսին Պուտինի հետ հանդիպումից հետո: «Նրանք հուսահատորեն ցանկանում են ակտուալ մնալ»: «Նրանք չեն ուզում կոչվել, ինչպես իրենց քննադատներից ոմանք ասացին՝«Վերին Վոլտա միջուկային զենքով», – ասել է Բայդենը: – Եվ սա կարևոր է: Եվ ես հասկացա, որ աշխարհի գրեթե յուրաքանչյուր առաջնորդի համար դա կարևոր է, անկախ նրանից, թե որ երկիրն է նա ներկայացնում. թե ինչպես են նրանք ընկալվում, ինչպիսի դիրքեր ունեն աշխարհում: Սա նրանց համար կարևոր է: Դա նրանց համար կարևոր է նաև ներքին աջակցության տեսանկյունից »:
 
Պուտինի համար այժմ կարևոր է փրկել դեմքը: «Յալթան» և Ստալինի դափնիները ավելի ու ավելի անհասանելի են դառնում Պուտինի համար:
 
Մոսկվան իր ամենամեծ պարտությունը կրեց Հայաստանում: Այդ մասին է վկայում տեղեկատվական կատաղի արշավը, որի էությունն այն է, որ Արևմուտքը խլում է Հայաստանը՝ այն դարձնելով ֆորպոստ: Ռուսական փորձագիտական շրջանակներում նույնիսկ ակնարկում են, որ Ռուսաստանի ազդեցության տակից Հայաստանի դուրս գալը փրկության միակ միջոցն է:
 
Բայց այստեղ էլ նույնն է, ինչ Հյուսիսային հոսքի դեպքում. Ռուսաստանին «թույլ տվեցին» խաղաղապահներ մտցնել, բայց դրան կհաջորդի «Ղարաբաղյան պլատֆորմը»: Միակ խոչընդոտն այն է, որ Հայաստանի կառավարությունը չունի այդպիսի հարթակ ստեղծելու վճռականություն: Բայց սա ժամանակի հարց է»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play