Պուտին-Ալիեւ. ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ «Ղարաբաղյան պլատֆորմի» առջեւ


Պուտին-Ալիեւ. ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ «Ղարաբաղյան պլատֆորմի» առջեւ

  • 27-07-2021 17:40:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Պատերազմի տարիներին որոշ երկրներ բացահայտորեն դուրս եկան մեր դեմ, անհիմն մեղադրեցին, սպառնացին պատժամիջոցներով, փորձեցին այդ հարցը բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այս ամենը հակաադրբեջանական սցենարի բաղկացուցիչ մասն է, և մենք դրա մասին չենք մոռացել», օրերս հայտարարել է Ալիևը: Նա ասել է, որ «Ռուսաստանը և Ադրբեջանը կարծում են, որ պատերազմն ավարտված է, հակամարտությունն ավարտված է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռևանշիստական միտումներ»:
 
«Հայաստանը փորձում է հակաադրբեջանական կոալիցիա ստեղծել այլ պետությունների հետ», ասել է Բաքվից առատորեն սնվող ռուս փորձագետներից մեկը, դա գնահատելով «Ադրբեջանի հսկայական դիվանագիտական հաջողությունը խարխլելու» և այլ երկրներին Բաքվի դեմ տրամադրելու փորձ:
 
Ալիևը մատնում է իր վախերը մի քանի տարբերակներից. Արցախի կարգավիճակի ճանաչում, սահմանների հարցի կարգավորում միջազգային ատյաններում, ռևանշ և Հայաստանի գոյությամբ շահագրգռված պետությունների կոալիցիա։
 
Դրանք իսկապես մահացու տարբերակներ են Ալիևի համար, քանի որ այսպես կոչված «Ադրբեջանը» լույս աշխարհ բերած ռուս-թուրքական դաշինքից դուրս կորչում է Բաքվի գոյության իմաստը, և «Ադրբեջանը» կվերանա, եթե տարածաշրջանում սահմանների հարցը լուծվի ոչ թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև, այլ ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում:
 
Ռևանշը մյուս սպառնալիքն է Ալիևի և Պուտինի համար, այդ իսկ պատճառով Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական զորքերին իրականացնել լեգիտիմ ինքնապաշտպանություն (Լավրովի հավաստիացումը Բաքվին՝ բացառվելու է հայկական կողմից ռազմական բաղադրիչը):
 
Կոալիցիայի ձեւավորումը և «Ղարաբաղյան պլատֆորմի» հրավիրումը հակակշիռ կլինի ռուս-թուրքական «եռակողմ կարգավորմանը»: Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ այլ կառույցներ եռակողմ հայտարարությունը չեն ընդունում որպես հակամարտության կարգավորում, իսկ Ֆրանսիան Հայաստանին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
 
Հայաստանի «ռեւանշը» ինքնիշխան քաղաքականությունն է սեփական իրավունքների ու պահանջների պաշտպանության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play