Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել


Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել

  • 27-07-2021 18:27:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:
 
Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն