Ադրբեջանական դատարանը երկու հայ գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման


Ադրբեջանական դատարանը երկու հայ գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

  • 28-07-2021 14:43:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով երկու հայ ռազմագերիների դատավարությունը:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի դատարանը երկու հայ ռազմագերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
 
Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:  
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձում, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play