Ունեցել ենք դիրքային կորուստ, բայց հետո կարողացել ենք հետ գրավել. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ունեցել ենք դիրքային կորուստ, բայց հետո կարողացել ենք հետ գրավել. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 28-07-2021 15:59:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
factor.am. «Ունեցել ենք դիրքային կորուստ, հենց այդ հատվածում ենք զոհեր ունեցել, հետո կարողացել ենք հետ գրավել: Այս պահի դրությամբ՝ չունենք սահմանային նահանջ, որևէ կորուստ՝ տարածքային առումով, մենք պահպանում ենք մեր դիրքրեը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին: Նշենք, որ ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Կան մարդկային կորուստներ։
 
«Չմոռանանք, որ մայիսի 12-ից Կութում և Շորժայում ադրբեջանական զինուժը մխրճվել է մեր տարածք և մինչև հիմա չի գնում: Այսինքն, այնուամենայնիվ, ունենք տարածքային կորուստ, որը, սակայն, արձանագրվել է մայիսի 12-ից, երբ որ անզեն թշնամին եկավ, մտավ ՀՀ տարածք՝ առանց դիմադրության, և այստեղ նրանց դիամվորեցին հովիվները: Իսկ թե ո՞ւր էր մեր զինուժը, մեր կահավորված առաջնագիծը, ինչո՞վ էինք մենք պաշտպանում մեր երկրի սահմանները, այդպես էլ մնաց անհասկանալի»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ պետք է դիմել ամեն միջոցի՝ «մարելու մեր տան մեջ բռնկված հրդեհը»: Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play