Արմեն Սարգսյանի պահանջած` «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտի արդյունքները կլինեն օգոստոսին

Արմեն Սարգսյանի պահանջած` «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտի արդյունքները կլինեն օգոստոսին

  • 28-07-2021 17:11:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստան համահայկական հիմադրամում նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի պահանջած աուդիտի արդյունքները պարզ կդառնան օգոստոսին։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողներին հայտնեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը
 
«Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ առանձին մի հանձնաժողով էր ստեղծվել հոգաբարձուների խորհրդի անդամներից, և այդ հանձնաժողովն արդեն իր կարծիքն ունի ձևավորած, նաև աուդիտն իր կարծիքն ունի ձևավորած: Այդ ամեն ինչը կներկայացի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, և հոգաբարձուների խորհուրդի ընթացքին, որոշումներին բոլորդ տեղյակ կլինեք, որը կարծում եմ` օգոստոս ամսվա մեջ տեղի կունենա, այսինքն` Ֆինանսների նախարարությունից ունենք հաշվետվություն, թվերի, մուտքերի և կառավարության որոշումներին համապատասխան, այդ հաշվետվությունը նայել է նաև աուդիտը, նայել է աշխատանքային խումբը, որը հոգաբարձուների խորհրդի անդամներն են, նաև ես եմ այդ հանձնաժողովում: Նայվել է, աուդիտն ունի իր ձևավորած կարծիքը, ուստի կարծում եմ` այդ հարցը հոգաբարձուների խորհրդի որոշումներով կավարտվի: Իսկ հետո երբ որոշումը կայացվի, հանրությունն անպայման կտեղեկանա: Հիմա ուղղակի աշխատանքային պրոցես է», - մանրամասնեց Արշամյանը:
 
44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամ հանգանակած գումարների մի մասի տնօրինումը կառավարությանը փոխանցվեց, և պատերազմի ավարտից հետո քննադատություններ հնչեցին, թե հիմնադրամից կառավարություն փոխանցված գումարները ոչ նպատակային են ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ պահանջեց աուդիտ անցկացնել։
 
Այսօր Հայկակ Արշամյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք հիմնադրամի շուրջ աղմուկն ազդեց նվիրատվությունների վրա:
 
«Հիմնադրամը շատ անտեղին է քննադատության ենթարկվել, և ինքն ավելի շատ ուղղակի դարձավ արշավ ընդդեմ հիմնադրամի և արշավ ընդդեմ ի վերջո դրանով նաև սփյուռքի, նաև այն բարերարների` մեծ և փոքր, կապ չունի` ով ինչքան գումար է տվել, այդ մարդկանց, քան իրականությունը կար», - ի պատասխան ասաց հիմնադրամի տնօրենը:
 
Հայաստան համահայկական հիմնադրամն այս տարի նաև Գյումրիում սոցիալական բնակարաններ է կառուցում՝ փոքրիկ թաղամաս իր մանկապարտեզով: Հայկակ Արշամյանը մեկ այլ նորությունով էլ էր եկել Գյումրի. «Մի լավ լուր ունեմ` ուզում ենք նաև, ծրագիր ունենք ևս երկու շենք հենց այստեղ կառուցելու, որոնց բնակարանների մի մասը կտրվի այս վերջին պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, ովքեր էլի ունեն նույն կարգավիճակը` անօթևան են, սոցիալապես անապահով են բազմանդամ ընտանիք ունեն»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը
24-09-2021 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

Նոյյան Տապան. հյուրն են Թերեզա Ասատրյանը և Նորայր Մաթևոսյանը