Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)


Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)

  • 28-07-2021 19:29:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին «Զինուժին» հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը՝ հավելելով, որ վիրավորում ստացած մյուս երկու զինծառայողի վիճակը գնահատվում էբավարար է, մեկինը՝ միջին ծանրության, գրում է Հայկական ժամանակը
 
«Մեկ վիրավոր առավոտյան 10։30-ին տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ, ներկա պահին ընթանում է վիրահատություն։ Երկու վիրավոր այս պահին կենտրոնական հոսպիտալի ճանապարհին են։ Մեկ վիրավոր իր բուժումը շարունակլու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա»,- նշել է Օհանյանը։
 
Նրա խոսքով՝ մտահոգիչ է Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, որի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, որովհետեւ 2 անգամ է վիրավորում ստացել. «առաջինը ազդրի շրջանից, երկրորդը՝ հակառակորդի կողմից կիրառված ականանետի պայթյունի հետեւանքով դեմքի եւ պարանոցի վիրավորում է ստացել։ Առաջին օգնություն է ցուցաբերվել, վիճակը կայունացվել է եւ այժմ նա գտնվում է կենտրոնական հոսպիտալի ճանապարհին»:
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play