Կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ հատկացրեց Sinopharm և Pfizer պատվաստանյութերի գնման համար


Կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ հատկացրեց Sinopharm և Pfizer պատվաստանյութերի գնման համար

  • 29-07-2021 14:26:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի կառավարությունը 3 միլիարդ 459 միլիոն դրամ (մոտ 72 միլիոն դոլար) տրամադրեց կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer ընկերությունների պատվաստանյութերի գնման համար։ Որոշումը գործադիրը կայացրեց այսօրվա նիստում։
 
Հիշեցնենք, Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ երեք տեսակի պատվաստանյութ՝ ռուսական Sputnik V, բրիտանա-շվեդական AstraZeneca և չինական CoronaVac։
 
Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մինչ օրս երկրում պատվաստվել է շուրջ 163 հազար մարդ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play