Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք, իսկ չինացին լավ, մենք կորուստներ ունենանք, չինացին՝ ձեռքբերումներ


Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք, իսկ չինացին լավ, մենք կորուստներ ունենանք, չինացին՝ ձեռքբերումներ

  • 09-08-2021 16:28:41   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք, իսկ չինացին լավ, մենք պետք է կորուստներ ունենանք իսկ չինացին ձեռքբերումներ, մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ Չինացին՝ աշխարհը գրավելու: Պատասխանը ոչ երկրի չափերն են ոչ էլ ազգաբնակչության թվաքանակը:  
 
Ամեն բան շատ պարզ է. Օրինակ հունիս 6-ից ցանկանում եմ 120քմ տարածքով բնակարանս կոսմետիկ վերանորոգել, կարծես գումարի խնդիր չկա, տեխնիկական խնդիրներն էլ հաղթահարված են՝ բնակարանն ամբողջությամբ դատարկված է, Բայց. 
 
Մեկ շինանյութի մատակարարն է սխալ շինանյութ առաքում, մեկ խանութն է օրերը խառնում ու երկար սպասեցնում, մեկ մատակարարում է մի բան որ քո պատվիրածը չէ, մեկ արհեստավորին հարմար չէ որ գա աշխատանքի, մեկ արհեստավորը կա բայց նյութերը դեռ առաքված չեն և էսպես արդեն 64 օր...
.
Իսկ ինչ է անում չինացին, ընդամենը 15 օրում կառուցում է 30 հարկանի հյուրանոց: Տնտեսագիտական լեզվով ասած՝ չինացու ընդհանուր գործոնային արտադրողականությունը (TFP - Total Factor Productivity) մեզանից անգամներով մեծ է, ուստի սկզբում ներկայացրածս ամբողջովին օրինաչափ է»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play