Բացահայտորեն հող է նախապատրաստվում Տիգրանաշենի հանձնման համար. անունն ուզում են դնել «անկլավների փոխանակում»


Բացահայտորեն հող է նախապատրաստվում Տիգրանաշենի հանձնման համար. անունն ուզում են դնել «անկլավների փոխանակում»

  • 12-08-2021 17:50:35   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Մեկ անգամ դավաճանածները, 10 անգամ էլ կդավաճանեն։ Հիմա էլ նոյեմբերի 9-ի կապիտուլյանտական համաձայնագրով Արցախը հանձնած իշխանությունը բացահայտորեն հող է նախապատրաստում Տիգրանաշենի հանձնման համար։ Անունն ուզում են դնել «անկլավների փոխանակում»՝ թքած ունենալով, որ Երևանից Սյունիք ու Արցախ տանող գլխավոր ճանապարհը հայտնվելու է ցեղասպան թշնամու վերահսկողության տակ։ Եվ դարձյալ լուռ են հայ գեներալներն ու Գլխավոր շտաբը: Մինչև ե՞րբ։
 
Նախապատրաստվող դավաճանության առաջամարտիկներից է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը, ով հետևյալ «փայլուն» մտքի հեղինակն է.
«Մենք չգիտես ինչու անընդհատ զիջումների մասին ենք խոսում, բայց չենք խոսում, որ այդ երեւույթի պարագայում կարող են մեր որոշ տարածքներ կզիջվեն մեզ։ Առաջինը ես Արծվաշենի մասին կխոսեի։ Ինչու՞ եք կարծում, որ մենք Տիգրանաշենի մասին կարող ենք անընդհատ խոսել, իսկ Արծվաշենի մասին՝ ոչ։ Եթե աշխարհագրորեն նայենք, բավական նման են»: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play