Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը


 

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը

  • 30-08-2021 16:00:32   | Հայաստան  |  Սպորտ

 
Իսլանդիայում ընթացող Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացել է 4-րդ տուրի պարտիաները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից, խաղացված տուրերից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը:
 
Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 3-ական միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 2,5: 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ