Տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ. հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է


Տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ. հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է

  • 01-09-2021 18:01:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական  կենտրոններում կազմակերպում են դասընթացներ։
 
Ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3479 մարդ։
 
Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից  կֆինանսավորվի։ Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։
 
Դասընթացների, հայտերի ընդունման և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ edu.hti.am կայքում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play