Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար աշնանը ամենահանրաճանաչ ուղղություններից է դարձել Հայաստանը


Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար աշնանը ամենահանրաճանաչ ուղղություններից է դարձել Հայաստանը

  • 02-09-2021 20:29:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանը զանգվածաբար որոշել են մեկնել երկու ուղղություններով. «թավշյա սեզոնին» հանգստի ամենահանրաճանաչ վայրերը դարձել են Հայաստանն ու Ղրղզստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է «Տուտու» առցանց ծառայության ուսումնասիրության մեջ:
 
Ըստ վերլուծաբանների` սեպտեմբերին և հոկտեմբերին ամրագրումների առումով առաջատար են մերձավոր արտասահմանի երկրները, իսկ Հայաստանին եւ Ղրղզստանին ընդհանուր հաշվով բաժին է ընկնում ձեւակերպված տոմսերի գրեթե 30 տոկոսը:
 
Զբոսաշրջիկների համար պահանջված  պետությունների վարկանիշում հայտնվել են նաև Մոլդովան, Ուզբեկստանը, Բելառուսը, Հունաստանը, Կիպրոսը և Բուլղարիան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play