Նիկոլ Փաշինյանը խոսելու հնարավորություն է տեսել Էրդողանի հայտարարություններում


Նիկոլ Փաշինյանը խոսելու հնարավորություն է տեսել Էրդողանի հայտարարություններում

  • 08-09-2021 11:44:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցին։
 
«Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասաց նա։
 
Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ «Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։ Իսկ Չինաստանի ու Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասաց նա։
 
Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը Հայաստանի կառավարության երկարատև ռազմավարությունն է։ «Եվ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում։ Եվ ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play