Լրացավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը


Լրացավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը

  • 11-09-2021 10:39:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am. Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 20-րդ տարելիցն է: 2001-ի այս օրն «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 անդամ ԱՄՆ-ում առևանգեց 4 մարդատար ինքնաթիռ։
 
Հարվածներ հասցվեցին ամերիկյան տնտեսական հզորության խորհրդանիշ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնին և ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը՝ Պենտագոնին:
 
Ահաբեկչության զոհ դարձավ 2 հազար 974 մարդ, ևս 24-ը մինչև օրս անհետ կորած է համարվում, վիրավորների թիվը մոտ 25 հազար էր:
 
Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի 3 տարբեր վայրում հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին. սկզբում Սպիտակ տան ղեկավարը կլինի Նյու Յորքում, ապա Պենտագոնում և հետո Փենսիլվանիա նահանգում, որտեղ կործանվել էր ահաբեկիչների առևանգած ինքնաթիռներից մեկը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play