Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 57 մարդ


Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 57 մարդ

  • 11-09-2021 18:12:20   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Վրաստանում սեպտեմբերի  11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2533 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 579 հազար 031 է:
 
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1762 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 536 հազար 321 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր՝ 8146:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play