Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ՀՀ ԱԱԾ


Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ՀՀ ԱԱԾ

  • 13-09-2021 10:35:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
 
ՀՀ ԱԱԾ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play