Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում


Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում

  • 13-09-2021 15:12:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
 
«Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ ձեր թեկնածությունը ,կամ՝ այլ թեկնածուների։ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը կարտահայտեն համապատասխան գրությամբ»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում երրորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play