Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ


Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

  • 13-09-2021 18:20:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում:
 
Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն