Իրանը ռազմական ուժեր ու տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին


Իրանը ռազմական ուժեր ու տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին

  • 20-09-2021 11:30:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ըստ աղբյուրի, Արաքս գետի տարածքում լայնածավալ զորավարժություններ են նախատեսված։
 
Sputnik. Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխում Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են նախատեսված Արաքս գետի հովտում: Այս մասին գրում է Военный обозреватель (ռազմական մեկնաբան) տելեգրամյան ալիքը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, թե Իրանն իր տարածքում զինյալներին սովորեցնում է անօդաչու թռչող սարքեր կառավարել ու խոցող ռազմական սարքերից օգտվել։ Նախարարի խոսքով ՝ այդ ուսումնական հաստատությունների հիմնական մասը տեղակայված են Կաշենի օդանավակայանի տարածքում: Ըստ նրա, այստեղ վերապատրաստվում են զինյալներ Եմենից, Սիրիայից, Իրաքից ու Լիբիայից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play