Հադրութում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել


Հադրութում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել

  • 20-09-2021 17:35:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում:
 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
 
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play