Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին


Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին

  • 21-09-2021 15:29:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
 
Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը:
 
Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:
 
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասված է ՌԴ վարչապետի ուղերձում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը