«Այլևս երբե՛ք» ևս մեկ Հայոց ցեղասպանությանը


«Այլևս երբե՛ք» ևս մեկ Հայոց ցեղասպանությանը

  • 22-09-2021 16:23:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամերիկայի հայկական համագումարն անդրադարձել է Հայաստանի անկախության երեսունամյակին: Հայտարարության մեջ նշվում է. 
 
«Սեպտեմբերի 21-ին մենք հպարտությամբ նշում ենք անկախ Հայաստանի Հանրապետության երեսունամյակը: Անկախությունից առաջ և դրանից հետո հայ ժողովրդի ուժն ու բնավորությունը բազմիցս փորձության են ենթարկվել. 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից մինչև 1988թ.-ի ավերիչ երկրաշարժը, այնուհետև 1992թ.-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում հայերի տոկունությունն ու միասնությունը էքզիստենցիալ արտաքին սպառնալիքների առջև միշտ առաջնային են եղել: Այս տարելիցը կրկին ընդգծում է այդ միասնության ծայրահեղ անհրաժեշտությունը:
 
Անցյալ տարվա աշնանը հայ ժողովուրդը բախվեց ևս մեկ պատերազմի, որը սանձազերծեց Ադրբեջանը՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ: Արցախի և Հայաստանի անվտանգությունը խաթարվեց, և հայերին կրկին պատուհասեց ցեղասպանության ուրվականը:
 
Չափազանց շատ երիտասարդ կյանքեր զոհ դարձան՝ պաշտպանելով իրենց տները, անմեղ ընտանիքներին ու նախնիների հողերը՝ Ադրբեջանի դաժան պատերազմի արդյունքում: Մենք ողջունում և հարգում ենք նրանց զոհաբերությունը: Նրանց քաջության և հայ ժողովրդի հաստատակամության շնորհիվ է, որ մենք լիահույս ենք մնում: Այս դժվարին շրջանում ամբողջ աշխարհից սփյուռքի աջակցության հոսքը ոգեշնչող է եղել: Այդ հանդուրժողականության ու գոյատևման կարողությունը և վերածնվելու ու վերակառուցելու ունակությունն են, որոնց վրա մենք պետք է նորից հենվենք:
 
Աշխարհասփյուռ հայերը գիտեն պայքարի և ողջ մնալու նշանակությունը, և ժամանակն է թափանցել դեպի հայի բնավորության այդ ամենախորը ռեսուրսները՝ ոչ միայն անցյալից ապաքինվելու, այլ ավելի հզոր ապագա, ավելի ապահով ազգ և, ի վերջո, ավելի կայուն տարածաշրջան կառուցելու համար, որտեղ հարևանները հարգում են մարդկանց ու նրանց սուրբ հողի իրավունքները:
 
Քաջ տղամարդիկ ու կանայք հսկում են Հայաստանի անվտանգությունը: Տեղահանվածների, փախստականների և վիրավորների մասին հոգ են տանում հայրենակիցները: Սփյուռքահայերը կրկին շտապել են իրենց հայրենակիցներին օգնության՝ ինչպես 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո, ինչպես շրջափակման մութ օրերին և Արցախի անկախությունը պահպանելու պայքարի տարիներին:
 
Սրանք ավելին են, քան հույսի նշաններ: Դրանք ապացույցն են, որ հայ ազգը ունի ուժի առատ պաշարներ, որոնք պետք է կիրառի խելամտորեն, ռազմավարորեն ու հավաքական առաջնահերթություններում ներդրումներ կատարելու ողջամտությամբ:
 
Մենք պարբերաբար խոսել ենք ազատ, բաց և ժողովրդավարական հասարակության չափանիշներին համապատասխանելու և դեպի կայուն բարեկեցություն ճանապարհ հարթելու համար տնտեսական հնարավորության ապահովման կարևորության մասին: Մենք կոչ ենք արել Միացյալ Նահանգների կառավարությանը կանգնել հայ ժողովրդի կողքին, և մենք կրկին կոչ ենք անում մեր կառավարությանն անել դա այսօր, ներառյալ՝ Ադրբեջանի կողմից անօրինական ազատազրկված հայ ռազմագերիների հրատապ հարցը, որը լիովին խախտում է Ժնևյան կոնվենցիաները և անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հրադադարի հայտարարությունը:
 
Ամենակարևորը, մենք հանձն ենք առնում կանխել ևս մեկ Հայոց ցեղասպանություն»: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play