«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով


«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

  • 25-09-2021 12:42:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության`  արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: 
 
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաեւ կառավարման եւ գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միեւնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների եւ աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:
 
Գործակալությունն անդրադարձել է նաեւ 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաեւ դրամական փոխանցումների զգալի ներհոսքով` միեւնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play