Ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով, հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից


Ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով, հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից

  • 28-09-2021 18:09:09   | Հայաստան  |  Մշակույթ

Հերթական Հայկական ֆիլմը ենթարկվում է խտրականության արտասահմանյան փառատոնում։ 
 
ԱՊՀ երկրների  «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Armen Khachatryan «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն Փաստավավերագրական  ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա /Hayk Documentary Film Studio  և Margins Media Production Company)։ Ֆիլմը պատմում է Հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին:  Ֆիլմի նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։
Սեպտեմբերի 25-ին տեղեկացանք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։ 
Կարող եք ձեր անհամաձայնությունը հայտնել, կիսվելով ձեր էջերում՝ նշելով փառատոնի ֆեյսբուքյան էջը Евразия.DOC Շնորհակալություն աջակցության համար։
 
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ