Թղթով խաղաղություն չեն պահում. քանի թույլի կարգավիճակում ենք, թշնամին հարձակվելու է
29-09-2021 14:13:51 | Հայաստան | Շեշտադրում
Շեշտադրումներ՝ Արթուր Մովսիսյան՝ «Հասարակական Առաջընթաց» ՀԿ հիմնադիր
Ամբողջական հարցազրույցը՝ https://www.youtube.com/watch?v=bwqcuM7dSIE
Շեշտադրումներ
-Ժողովրդի մոտ տրամադրություններ են ստեղծում, որ Բերձորը հանձնելու են: Մարդիկ կամաց-կամաց այն մտքին կգան, որ սա էլ տանք՝ հանգիստ կապրենք, սակայն ինչքան տաս, նրանց ախորժակը մեծանալու է:
- Այստեղ գործել է ռուս-թուրքական ծրագիրը. մի մասն ընտրել է Նիկոլին, որ Քոչարյանը հետ չգա, մյուս մասը՝ Քոչարյանին, որ Նիկոլը իշխանության չմնա: Այս ամենն արվել է ազգային ուժերի դեմ, նաև՝ մեր դեմ:
-Այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում, մեղավորը միայն ժողովուրդն է. մարդիկ չեն իմաստավորում զոհերին, մտածում եմ՝ ի՞նչ, պետք է ընդմիշտ սգա՞նք:
-Այս պայմաններում խաղաղություն չի կարող լինել, թղթով խաղաղություն չեն պահում: Իշխանությունը մտածում է՝ ստորագրենք, խաղաղություն կլինի: Այդպես չի լինելու: Միշտ գալու են, հարձակվելու են, որովհետև մենք թույլի կարգավիճակում ենք:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь