Սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ և իրավական լուծումներ. ՀՀ գլխավոր դատախազ


Սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ և իրավական լուծումներ. ՀՀ գլխավոր դատախազ

  • 13-10-2021 14:15:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազը:
 
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքը՝ ԻԻՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո:
 
«Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց:
 
Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում  տարածաշրջանում,այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն
ունեն:»
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play