Հայաստանի և Ուկրաինայի օմբուդսմանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Հայաստանի և Ուկրաինայի օմբուդսմանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

  • 19-10-2021 13:34:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:
 
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
 
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:
 
Նշենք, որ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play