«ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին». Շոյգու


«ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին». Շոյգու

  • 23-10-2021 18:09:49   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն աստիճանաբար ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին:
 
Այդ հայտարարությամբ Շոյգուն արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին, ով ասել է, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները:
 
«Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա: Եվրոպայի անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման, բայց հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ այդ հարցով հավասար երկխոսության»,- ասել է Շոյգուն:
 
Նրա խոսքով՝ «Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, որը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play