Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը. եռօրյա զորավարժություն


Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը. եռօրյա զորավարժություն

  • 25-10-2021 17:37:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 25-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, հայտնում են ՊՆ-ից: 
 
Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, այնուհետև անցել հարձակման՝ ոչնչացնելով կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին զբաղեցնելու նպաստավոր դիրքեր։
 
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների ներդաշնակման հմտություններն ու պատրաստության մակարդակը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն