Հակառակորդը վերադարձրել է Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարը


Հակառակորդը վերադարձրել է Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարը

  • 29-10-2021 18:38:17   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Տեղի համայնքապետարանի  ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից  ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող  թվով 106 գլուխ ոչխարները:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջերս  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ Ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական  տարածք և հափշտակել.  բացառապես ապատեղեկատվություն է:
Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական  հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ:
Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն