Ինչո՞ւ է Վանո Սիրադեղյանի դիակի տեղափոխումը Հայաստան հետաձգվում. նոր մանրամասներ
29-10-2021 20:32:15 | Հայաստան | Հասարակություն
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացա, որ Վանո Սիրադեղյանի դիակի տեղափոխումը Հայաստան հետաձգվում, դժվարանում է այն պատճառով, որ Վանո Սիրադեղյանը արտերկրում ապրել է ոչ թե իր իսկական անուն-ազգանունով, այլ՝ ուրիշի անվամբ։ Դա տրամաբանական է, քանի որ Վանո Սիրադեղյանը գտնվում է ր միջազգային հետախուզման մեջ։ Այդ պատճառով ծագել է մահացածի մարմնի նույնականացման խնդիրը, նաեւ՝ հարց է ծագել, թե ինչպես է նա ուրիշի անունով անձնագիր ձեռք բերել։ Երբ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ էր, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի առաջ հառնող ցուցատախտակում զետեղված հետախուզվողների նկարների ցանկում բացակայում էր Վանո Սիրադեղյանի նկարը։